Ամուսնական զույգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում ողջ հասակով պատկերված է ամուսնական զույգ, երկուսն էլ ազգային տարազով: Հագել են սոլեր, տղամարդը ասեղնագործած օձիքով շապիկով է, որի փեշերը անդրավարտիքի վրա են թողնված: Շապիկի վրայից հագել է կարճ թևքերով ժիլետ, որի եզրերը նույնպես ասեղնագործված են: Կինը հագել է ասեղնագործված թևքերով զգեստ, որը կրծքի մասում զարդարված է 4 շարք դրամներով: Գլխին կա մեծ գլխաշոր: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  10.9 Նվիրատու՝  Ծատուր Զարգարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փերիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. Բարձրություն (սմ)՝  15.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6972/74 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-470