Այնթափցի մարտիկները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են զինվորական հագուստով տղամարդիկ: Առաջին շարքում ծնկած են հինգ հոգի, երկրորդ շարքում կանգնած են վեց հոգի: Բոլորի ձեռքին կան երկարափող հրացաններ /առջևի շարքի եզրերում ծնկածների ձեռքերին հրանոթներ են/, կրծքին կամ գոտկատեղում կապված ունեն փամփշտակալներ: Լուսանկարը ներքևի աջ անկյունում ունի անգլերեն գրություն ‹‹Muradian›› լուսանկարչի ազգանունը: Լուսանկարը կից ունի ստվարաթղթե հիմք, որը նախկինում փակցված է եղել լուսանկարի դարձերեսին, որի վրա հայերեն ձեռագիր գրված են լուսանկարում պատկերված անձանց անունները. ‹‹Չուլճի Յակոբ, Տուշխունեան, Ունճի Սարգիս..., Յակոբ Տեր-Յակոբեան››: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  12.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920թ. Բարձրություն (սմ)՝  7.8 Նվիրատու՝  Զոհրաբ Վարդանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8383 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՊ-10ա,բ