Ավ. Իսահակյանը հյուրընկալել է ամերիկահայերին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանին՝ նրա ծննդյան 80 - ամյակի առթիվ. Իսահակյանը կանգնած է, երևում է մինչև գոտկատեղերը, կիսադեմ, աջ ձեռքը սեղանին, ձախով՝ վերցնում է ժամացույցը: Հագին մուգ կոստյում է, որի լամբակին «Կարմիր դրոշ» շքանշանը, տակից հազիվ երևում է սպիտակ վերնաշապիկը: Մազերը հետ սանրած, նոսր, բեղն ու մորուքը՝ ճերմակած: Հանդիպումը Իսահակյանի առանձնատան ճաշասենյակում է, պատին նկարներ, երևում է նաև «Սասունցի Դավիթ» գորգը: Ժամացույցը հանձնողը տղամարդ է, լուսանկարված դիմացից: Ժամացույցը տուփով է: Շագանակագույն: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  22,3 Երկարություն (սմ)՝  14,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 128 /2 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ113 /2