«Արարատ» N 42

«Արարատ» N 42

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Աշոտ Պատմագրեանի «Մի հանդիպում» հուշագրություն է: Հուշագիրը պատմում է 1924-ին Բեռլինում Ե.Չարենցի հետ հանդիպման մասին: Աշոտ Պատմագրյանը եղել է տեղի հայ ուսանողական միության նախագահը: Խոսում է Չարենցից ստացած առաջին տպավորության մասին, ով սիրով պատմել է Վենետիկում Ավ.Իսահակյանի հետ հանդիպումների և զրույցների մասին: Խոսել է Հայաստանից, Իտալիայից, Պոլսից: Պատմագրյանըւ Չարենցին ուղեկցել է Բեռլինի տեսարժան վայրերը: Չարենցը ծխախոտի տուփին գրել է. «Կապել ես անանուն մի թելով Իմ կյանքը դեռատի քո կյանքին...»: Հուշագիրը նշում է, որ ինքը չիմացավ, թե հետագայում Չարենցը մշակեց այս բնաբանը, թե տուփի հետ հաջորդ օրը դեն նետեց: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  307 108 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 239