Արձանիկ երկդեմ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կրոնական Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Արձանիկ, երկդեմ, շագանակագույն , առաջնային կողմը պատկերում է կնոջ՝ նստած դիրքով , հետևի կողմը ՝ տղամարդու ներքևի հատվածը ուղղանկյուն սալիկ է ; Կնոջ ձեռքերը այնպես են դրված , ասես ստեղծել են հեղման ավազան ; Կուրծքը արտահայտված է երկու ելուստներով ; Կանացի կողմը քանդակագործի կողմից ավելի լավ է մշակված , քան տղամարդունը ; Տղամարդկային կողմը մարմնի և դեմքի հարթ պատկերում է , ընդ որում տղամարդը ասես ոտքերը ծալել է տակը ; Նրա ճակատին խորհրդանշան կա՝ երեք ճառագայթներից կազմված , որոնք միանում են քթարմատի ստորին մասում ; Արձանիկը պատկերում է երկսեռ պտղաբերության աստվածուհուն ; Թերի , կոտրված 2 կտորից : Հայտնաբերման վայրը՝  Արին բերդի մեծ և փոքր բլուրների մեջտեղից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Տուֆ Հայտնաբերման ժամանակը՝  1991թ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  403 Բաժնեհաշվառանիշ՝  143/1