Բարեկամության ձիեր, 2009, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/անիմալիստական քանդակ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիա՝ մարմինների հակադիր ուղղությամբ կողք-կողքի դասավորված երկու ձիու ֆիգուր, միանման հորինվածքով:Ձիերի ֆիգուրները ընթացքի մեջ, առջևի ոտքերը օդում՝ծալված դեպի մարմինները, հետևի ոտքերը հպած պատվանդանին, ձախը՝ոտքերը առաջ, աջը՝ ոտքերը հետ: Գլուխները բարձր, մինչև մեջքը հասնող բաշերով, մեկ ձիու գլուխը թեքված դեպի մյուսի գլուխը: Ե. Քոչարի «Բարեկամության ձիեր» (գիպս, ծեփում), 1973, Երևան, կոմպոզիցիոն քանդակի բրոնզե կրկնօրինակն է: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Վարպետ՝  Ձուլող՝ Գետիկ Բաղդասարյան Նյութը՝  Բրոնզ Չափս՝  38,5 x 41 x 22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5668 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 32