Գավաթ գարեջրի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գավաթ կոնաձև, լայն,միահյուսված ճյուղերի տեսք ունեցող բռնակով: Ցածր ռելիեֆով մակերեսին՝ դարչնագույն բարձր բնով, փարթամ, կանաչ սաղարթով ծաղից աջ՝ սեղանի մոտ, նստած տղամարդու և կանգնած կնոջ ֆիգուրներով կենցաղային տեսարան: Ծառից ձախ՝ մուգ կապույտ երկնքի և լեռների ֆոնին, եղևնիներով ու կանաչ թփերով շրջապատված շինություն: Հագուստները գունավորված են կարմիր, մոխրագույն, սև, մանուշակագույն, աղյուսագույն երանգներով: Ողջ հորինվածքը առնված է շրջանակաձև նախշով նեղլիկ գոտիների մեջ: Հեղինակ՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար, առաջին կես Նյութը՝  Կավ, ջնարակ, ներկ Տրամագիծ (սմ)՝  8,7 Բարձրություն (սմ)՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10412