«Գարուն»2 , «Տառապանքի ուղիներով» էջ` 24

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հուշագրության մեջ` էջ`30, նշվում է Ե. Չարենցի էպիկական հերոս խմբապետ Շավարշի խոսքը Չարենցի մասին. «Մի երեկո Չարենցն ու Սուրեն Քոչարյանը ավտոյով մեր տուն եկան.. տարան կուլտուրայի տուն եվ նստեցրին ամենառաջին շարքում»: Չարենցը նստեց կողքիս, իսկ Ս. Քոչարյանը բեմից արտասանեց ՉԱրենցի «Խմբապետ Շավարշը»: Վերջում ժողովուրդը Քոչարյանին, իսկ Չարենցը ինձ ծափահարեցին: Երբ երեկոն վերջացավ, Չարենցն ու Քոչարյանը ինձ հարցրին.- Հովհ. Շավարշ ջան, գոհ ես:_Հետո էլ երկուսով թեվս մտան, ինձ տարան «Ինտուրիստ» Նշվում է նաեվ Թադեվոս Ավդալբեկյանի պատմությունը Չարենցի մասին` Մուղդուսու եվ Չարենցի զրույցի մասին, որ եթե Չարենցն այդպես պահի, ստիպված կլինեն նրան բանտարկել, Չարենցը պատասխանել է.«Պոդումայեշ, վախեցրիք, էլի, հայ գրողի համար կա ավելի պատվավոր գործ, քան իր ժողովրդի համար բանտում մեռնելը...»: Նույն խցում է եղել նաեվ երիտասարդ տաղանդավոր բանաստեղծ Սուրեն Թարյանը, որի հանցանքը Ս. Եսենին կարդալն էր եվ գովերգելը: Չարենցը միշտ հովանավորել է նրան: Մի անգամ նա Թարյանին ասել է.«Այ, տղա մեր ժողովուրդը ինչ կմտածի իմ մասին, արդյոք չեն ասի, որ Չարենցը դավաճանել, ծախել է իր ընկերներին եվ նրանց բանտարկել է տվել եվ ինքը ազատ շրջում է քաղաքում: Թարյանի պատմելով, Չարենցը ցույցեր է արել, որ իրեն բանտարկեն եվ բանտարկեցին: Անվանաթերթին` ներքեվում, ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4509 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6779