գիտական կոնֆերանս

գիտական կոնֆերանս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սույն հրավիրատոմսը հրավիրում է մասնակցելու «Ե. Չարենցի եվ Ալ. Սպենդիարյանի դերը` նորաստեղծ Սովետական Հայաստանի կուլտուրական շինարարության տարիներին» թեմային նվիրված գիտական կոնֆերանսին: Այն տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում: Կոնֆերանսը նվիրվում է Երեվանում անցկացվելիք հայ Արվեստի պատմության հարցերին նվիրված միջազգային Սիմպոզիումին: Նշված ծրագրի մեջ բացման խոսքից հետո զեկուցումներով հանդես են գալու թանգարանների գիտաշխատողները: Ծրագիրն ավարտվում է երաժշտական հայտագրով: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Սարգիս Բաղդասարյան Նյութը՝  կավճաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3911 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6414