Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա, երկու շարքով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, չորս ռուսական, երեսունութ պարսկական մետաղադրամներ: Ներքևի շարքի մետաղադրամներից կախված են վաթսուներեք տարբեր արժեքների պարսկական մետաղադրամներ; Ճարմանդն ունի կլոր հավելված, որի կենտրոնում կա հյուսածո և հատիկանախշ ցածր գմբեթաձև ելուստ: Ճարմանդը զարդանախշված է բուսական ոճավորված պատկերներով: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  784.1 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1070/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-193