Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գորգ Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգ, հիմնական զարդադաշտի ֆոնը կարմիր է, կենտրոնում սպիտակ եզերված մեծ սկուտեղով, որի մեջ խաչվարդ է պատկերված: Գորգը ոճավորված է կենաց ծառ, խոյակ, թռչուն, շընընորիկ, խնձոր, ծաղկային զարդանախշերով: Եզրագոտին եռաշարք է, միջին շերտը կապույտ է՝ ոճավորված վիշապ և կլորանախշ մեջը խաչ նախշերով, որը երկու կողմից եզերված է նարնջագույն ֆոնի վրա ալիք զարդանախշերով: Գորգը երկու կողմից ունի ծոպեր: Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  160 Երկարություն (սմ)՝  215 Նյութը՝  Բրոնզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1210 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 01/2/50