Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նեղ կապույտ գորգադաշտի ուղղահայաց կենտրոնագծով տեղադրված են շեղանկյուն մեդալիոններ: Գորգադաշտի աջ և ձախ կողմերում վարդակների, երկգլխանի կենդանիների, շեղանկյունիների, կեռազարդ նախշերի բազմաթիվ պատկերներ են: Գորգն ունի չորս շրջագոտի: Լայն սպիտակ գոտին Տ-աձև նախշերով է: Նեղ գոտիները փոքր ծաղկանախշերով են: Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  287 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9836