Գուդաութի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է գյուղական լայն ճանապարհ՝ անկյունագծով, գորշ, կանաչ, շագանակագույն, դեղնավարդագույն խառը քսուկներով: Ձախից կա ցածր թուփ, գորշ, կանաչ, վարդագույն զառիլանջ՝ փոքր, գորշ կանաչ տնակով, երկկողմանի տանիքով: Ներքևի աջ անկյունում բարձր բրգաձև մի թուփ է: Միջին և հեռու պլաններում գորշ կանաչ լանջերի գագաթներն են, բարձր սար՝ ուրվագծված հաստ ու գորշ կանաչ եզրագծով, մուգ երկնագույն երկինքն է՝ գորշ վարդագույն կուտակված ամպերով՝ լուսավորված մանուշակագույն-վարդագույն անտեսանելի արևի ճառագայթներով: Հեղինակ՝  Կուպրին Ալեքսանդր Վասիլևիչ 1880-1960 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ- 34 ԿԱ ԿՊ- 36