«Գրական թերթ» N32

«Գրական թերթ» N32

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Հրանտ Թամրազյանի «Բանաստեղծի ճանապարհը» հոդվածն է բանաստեղծության ասելիքի, իմաստի, աշխարհին բան հաղորդելու կարևորության մասին: Հոդվածագիրն անդրադառնում է Ե.Չարենցի «Տաղարան» շարքին: Նշում է, որ բանաստեղծը ներքին վեճ էր մղում. «Հիմի շատ են երգիչները, հոգուս ուզած տաղը չկա»: Բանաստեղծության մեջ պետք է ստեղծվի հայ սերնդի հոգու պատմությունը, սիրո, ցավի կորստի մթնոլորտը: Ժամանակին Չարենցը բնորոշել է բանաստեղծության կոչումը և նրա երազը. «Ես ուզեցի երգել երգը աստծու, երգել երգը պայծառ սիրո և հացի...»: Հոդվածագիրը նշում է, որ ավել կամ պակաս հաջողությամբ, այս ուղին շարունակում են նոր բանաստեղծները և ստացվում է իսկական պոեզիա՝ բնական գույներով, ներքին պատկերով, հոգեբանական նրբերանգով: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  178 35 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ166