Գրապահարան

Գրապահարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Գրապահարան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրապահարան երկփեղկ, փայտե՝ երեսպատված ընկուզենու նրբատախտակով: Դռների վերին մասը ապակեպատ: Ապակիների վրա ներսից պատմական Հայաստանի քարտեզներ են փակցված՝ ներսի պարունակույունը քողարկելու նպատակով: Առջևի անկյունները վերից և վարից հատած են, զարդարված են վրադիր փորագիր զարդանախշերով` ականթի տերևներ, Հովհ. Թումանյանի ձեռքով պատված բրոնզե ներկով: Դռների միջին մասում բանալու անցք է՝ փորագիր զարդանախշով վրադիր մետաղե թիթեղից: Ներքևի մասը փակ է, եզրավորված փայտաձողե ուղղանկյուն շրջանակներով: Քիվը աստիճանավոր է, վրան փակցված են փոքրիկ վահանակներ /բրոնզե ներկով ներկված/, անկյուններում ելուստներ են, որոնք պսակում են փորագրված սյունախոյակները: Կողային քիվը և ոտքերը, որոնք քիչ առաջ են եկած, նույն ձևն ունեն: Ներսում 4 դարակ է: Թումանյանների հարակալմամբ N8 պահարանն է՝ գեղարվեստական գրականություն ռուսերեն լեզվով: Նվեր Օլգա Թումանյանից, ակտ N 5, 25/IX-1952 թ.: Ցուցադրվում է Թումանյանների բնակարանի հյուրասենյակում: Վարպետ՝  Զետցեր Լայնություն (սմ)՝  57 Երկարություն (սմ)՝  182 Բարձրություն (սմ)՝  232 Նյութը՝  փայտ, ապակի, թուղթ, մետաղ, բրոնզե ներկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  178 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 157