Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուրը լայն շեղբով է, ունի երկարավուն դաստակ՝ հատած կոնի նման, որը պատվանդան է ծառայում տղամարդու արձանիկի համար: Տղամարդը ծնկաչոք է՝ հենված ձվաձև պատվանդանին: Դաստակներով հենված է կոնքին, իսկ 2 ձեռքով բռնել է արգասավորությունը խորհրդանշող ֆալլոսը: Տղամարդու ձախ ուսն ամբողջությամբ բաց է, կրծքամասը զարդարում է լայն մանյակը, որը ուսերի վրա միանում է երկար քունքակախիկներին: Լայն ճակատի վրա իջնում է երկարավուն մազափունջը: Այտերը հարթ են, շուրթերը՝ հաստ, քիթը՝ լայն: Սուրն ամբողջությամբ ներկկված է սև: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  բ-95 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/16 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11