Դեպուտատի տոմս թիվ 323 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ տրված Ա.Խաչատրյանին: Երևան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանձնված է Խաչատրյանին՝ «Հոկտեմբերյանի ընտրական շրջանի ազգությունների խորհրդի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ»: Տոմսն ունի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 5-րդ համագումարի թիվ 323 ներդիր-վկայական. այն է՝ «Իրավունք՝ Ազգությունների միության դեպուտատ ընկեր Ա.Խաչատրյանին ԽՍՀՄ բոլոր երկաթուղային գծերով և ջրային ճանապարհներով անվճար անցնելու»: Ներդիր-վկայականն ստորագրված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի քարտուղար Մ.Գեորգաձեի կողմից: Նյութը՝  թուղթ, հատուկ բլանկ, կազմը` թանաքագույն Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958թ. Լայնություն (սմ)՝  6,8 Երկարություն (սմ)՝  9,8 Նվիրատու՝  Թանգարանին է նվիրել Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  454 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-240