Դիմակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է կարմիր փայտից: Դիմակը երկդեմ է: Մեծ դեմքը երկարավուն է, խոշոր դիմագծերով՝ բաց հաստ շրթով, լայն քթով, կիսաբաց կոպերով, բարձր հոնքերով: Բարձր ճակատի վերին մասում ամրացված է փոքր դեմքը՝ վերցված եղջյուրանման երկու զարդերի մեջ, որոնք հիմքի մոտ զարդարված են տերևանման խոշոր քանդակներով: Դիմակն ամբողջությամբ եզերված է լայն գոտիով՝ զարդարված փորագիր զիգզագներով: Վերին մասում եռաճյուղ ամրակն է՝ երկու եզրերին, եղջյուրանման կենտրոնից՝ եռանկյունաձև: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970թթ. Նյութը՝  փայտ Լայնություն (սմ)՝  23 Երկարություն (սմ)՝  61 Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11