Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմաս է՝ բաղկացած դրոշմակից և դրոշմամայրից: Դրոշմամայրը տափակ է, շրջանաձև: Աշխատանքային մակերեսը ալիքավոր է, ունի ուղղանկյունաձև իջվածք, որի մեջ խորադիր տարբերակով ստացվելիք զարդամոդելն է՝ հատած բուրգ: Դրոշմակը քառակող է, ունի հատած բուրգի տեսք: Աշխատող մակերեսը ալիքավոր է՝ վրան վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ հատած բուրգ: Ունի գլանաձև կոթ, որը դրոշմակին ամրացված է լատունե միջանցիկ ձողով: Երկարություն (սմ)՝  դրոշմակ՝ 4, դրոշմող մակերես՝ 2 Տրամագիծ (սմ)՝  դրոշմամայր՝ 2.8 Նյութը՝  պողպատ Լայնություն (սմ)՝  դրոշմող մակերես՝ 1.5 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/44 Բաժնեհաշվառանիշ՝  Ակ-2-626