Ե. Չարենցի Աննա քրոջ որդու` Տիգրան Հակոբյանի եւ Չարենցի մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանի հուշե

Ե. Չարենցի Աննա քրոջ որդու` Տիգրան Հակոբյանի եւ Չարենցի մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանի հուշե

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տիգրան Հակոբյանի ձայնագրությունը Դավիթ Գասպարյանը տպագրել է «Չարենցի հետ հուշեր» գրքում, Երեւան «Նաիրի» հրատ, 1997թ, էջ`56: 1. Տիգրան Հակոբյանը հիշում է պատառիկներ անցյալից` 1917-ին մեկնել են Պոլիս, այնտեղ էլ 1924-ին` Ֆրանսիա, ուր 1925-ին Փարիզում, Չարենցի արտասահմանյան ուղեւորության օրերին տեսնվում են նրա հետ: Չարենցը բնակվել է «Ռյու կուսաժ» հյուրանոցում: Նշում է, որ դաշնակները թշնամացել են քեռու հետ եւ նա շատ կարճ ժամանակ է մնացել Փարիզում: 1947-ի ներգաղթին ընտանքիով վերադաձել են հայրենիք, բնակվել են Կիրովական քաղաքում: 1952-ին ծնողները երկ. երեխաների հետ գնում են Ռոստով` ազգականների մոտ` արդեն ամուսնացած Տիգրանին թողնելով Կիրովականում: 2. Արտաշես Ալեքսանդրյանի` զինվորական բժշկի ձայնագրությունը /11001.01987թ./ Դ. Գասպարյանը տպագրել է. «Չարենցի հետ, Հուշեր»-ում, Երեւան, Նաիրի հրատ, 2008թ. էջ`14-20: Պատառիկներ կան տպագրած Ավ. Իսահակյան ՀԵԳՄ» ժողովածուում, Եր. Սով Գրող, 1986 էջ` 34: Արտ. Ալեքսանդրյանը հիշում է Ե. Չարենցի դպրոցական տարիների չարաճճիություններից, Ե. Չարենցի հետ հանդիպումների մասին ավելի հասուն տարքում, երբ Չարենցն արդեն ճանաչված բանաստեղծ էր: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4248 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6495