«Եղիշե Չարենցին»

«Եղիշե Չարենցին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բանաստեղծության 1-ին տողն է` «Երազներդ որբացած ու երգերդ հրաշունչ», վերջին տողն է.«Քեզ հրաժեշտ տվեցին հավերժության ճամփեքով, Որպես գալիք վերադարձ...»: Բանաստեղծությունից հետո 1967 Ծաղկաձոր ,ստորագրությունն է /Մետաքսե/, որից հետո գրել է. «Ծաղկաձորի գրողների ստեղծագործական հին տանը, այն սենյակում, ուր Չարենցն էր ապրել, հանգստանում էի ես, ուր եւ ծնվեց այս համեստ բանաստեղծությունը... Մեկ շաբաթ ապրելուց հետո տեղափոխվեցի ուրիշ սենյակ ...Չդիմացա... Չարենցի տանջամահ հոգին... մեր սենյակում... Դրանից էր, որ հատակի տախտակները հանկարծ քթթում էին պահարանի դուռն ինքնիրեն բացվում էր ճռռոցով , ինչ որ քամի էր անցնում գրասենյակիս առջեւից... Ականջներս լցվում էին օդով, թիկունքիս զգում էի Չարենցի ներկայությունը...Օ Տեր Աստված ներիր մեղավոր մեր հոգիները, տուր մեր մեղքերին թողություն ...փրկիր մեզ ի ըզչարե...»Մետաքսեն /Մետաքսե Սերոբի Պողոսյանը ծնվել է 1928-ի դեկտեմբերի 23-ին, ՀՍՍՀ Արթիկի շրջանի Եգանլար /Արեւշատ/ գյուղում: Նրա բազմաթիվ բանաստեղծություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ռումիներեն եւ այլ լեզուներով: Էջի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Մետաքսե Նյութը՝  կապույտ թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7104