Եղջերափող՝ ազդանշանային

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Եղջերափող Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միջնադարյան մանրանկարների օրինակով ստեղծված փողային նվագարանը բաղկացած է 3 մասից՝ էբոնիտե երկարավուն փող, մունդշտուկ և ծայրի եղջյուրից փող: Էբոնիտե փողի երեսի կողմում ունի 7, հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ծայրի եղջյուրի վրա կա մեկ ձայնանցք, որը էբոնիտե փողի վրա բացված ձայնանցքերի օրգանական շարունակությունն է: Եղջյուրը հիմքում նեղ է՝ աստիճանաբար լայնացող: Հիմքում մուգ սև գույնի է, իսկ լայնացող մասում՝ գունային երանգներով: Էբոնիտե փողի վերևի մասում փչանցքին հագցվող մունդշտուկն է, որի վրա ամրացվում է ուռուցիկ, ձևավոր գլխիկը: Եղջյուրը սնամեջ է, մաքրված, դրսից՝ փայլեցված: Հեղինակ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  եղջյուր, էբոնիտ, եղեգն Երկարություն (սմ)՝  44 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 5, նեղը՝ 0.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4228/12 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-104