Եպիսկոպոսական թագ. խույր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են խույրը, վակասը և ժապավենները, որոնք դրված են շերտավոր և ծաղկազարդ կտորով ծածկված պատվանդանի վրա: Վակասի վրա ասեղնագործված էին Քրիստոսը և 12 առաքյալները առանձին խորաններում: Խույրը եզրազարդված է ծաղկազարդ գոտով: Ամբողջ մակերեսը զարդարված է բուսական նախշերով: Կենտրոնում շրջանակի մեջ խաչված Քրիստոսն է, նրա ոտքերի տակ Մարիամ Աստվածածինն է և Մագդալենացին: Ներքևում արձանագրություն կա ‹‹Ի վայելումն Միքաել վարդապետին. ՌՄԼԷ››: Օձիքի՝ վակասի ներքևում ժապավեններ են, որոնց երկարությամբ անցնում է ծաղկեշղթա, իսկ ծայրերում՝ ձվաձև շրջանակում Մարիամ Աստվածածինն է, մյուսում՝ հրեշտակ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.2 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/47 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274