Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փայտե փողային նվագարան է, ունի երկարավուն, 2 ծայրերում բաց փող, որը ներքևի մասում աստիճանաբար լայնացող է: Փողի ծայրին ամրանում 1 փայտե գլխիկը, որին հագցվում է մետաղե մունդշտուկ՝ միլ, որն ունի եղեգնից պպիչ: Փողը երեսի կողմում ունի 8, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Փայտն ունի մուգ-շագանակագույն երանգ: Հեղինակ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  փայտ, մետաղ, եղեգն Երկարություն (սմ)՝  փողի՝ 29.4, մունդշտ.՝ 4.9 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 5.5, նեղը՝ 1.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4416/8 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-112