Թափառական հրեա

Թափառական հրեա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թափառական հրէայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գործ Եւժեն Սիւ ֆրանսիացու, հեղինակի Բարիզեան գաղտնիքների եւ այլ գրուածների, Միքայէլ Նալբանդյանցի աշխատութենով, հատոր առաջին, Մոսկվայի մէջ Լազարեանց Քաջափայլ պարոնների տպարանումը, 1857: Կազմը կոշտ ստվարաթղթե` պատված սև գունաթափ մաշկալաթով: Կռնակը շագանակագույն կաշվով պատած, գունաթափ, վրան հորիզոնական դրոշմազարդեր: Ֆորզացները բարակ թղթից, ընծայագրերով և գրառումներով: Առաջին ֆորզացի ձախ մասում` «Ի գրեանց [անընթեռնելի]», N3 թվանշումը և Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Աջ մասում սև թանաքով երկու ընծայագիր կա, մեկը Միքայել Նալբանդյանի գրած. «Բարձրապատիվ տյառն Հարություն քահանայի Կեոկչյանց և ասպետի: Աշխատողի կողմից հիշատակի համար: Մոսկվա, 1858, մայիսի 1», Մյուս ընծայագիրը` «Հովհաննեսին Ֆիլիպից» /Հովհաննես Թումանյանին Ֆիլիպ Վարդազարյանից/: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը կա նաև վերջին էջին: Հեղինակ՝  Էժեն Սյու Թարգմանիչ՝  Միքայել Նալբանդյան Էջ՝  381 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1857 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/610