Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  1000 рублей Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամը ժողովրդի մեջ հայտնի է "думки" տերմինով: Երեսի կողմը ունի կանաչավուն երանգ, որի վերևի կենտրոնական մասում գրված է ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДИТНЫЙ БИЛЕТЬ ТИСИЧА РУБЛЕЙ: Աջ մասում գրված է համարանիշը՝ БЕ 134453: Կենտրոնում դրված են կառավարչի և կասիրի ստորագրությունները, ներքևում թիվը՝ 1917: Հետևի երեսի աջ և ձախ կողմերին գրված է «рублей 1000 рублей», որոնց արանքում կապտավարդագույն երանգներով նախշերի մեջ պատկերված է Ռուսաստանի պետական դումայի շենքը Սանկտ-Պետերբուրգում: Թղթադրամի եզրերը անվնաս են: Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  21,4 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-496 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-60