Թումանյան Արտավազդ. նամակ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի նամակը քրոջը՝ Աշխենին, Վան-Թիֆլիս, 8 փետրվարի, 1918 թ.: Ինքնագիր՝ գրված փոքրադիր ստվար թղթի 2 էջի վրա մանուշակագույն թանաքով: 1-ին էջին 7 տող է, սկիզբ. «Աշխեն ջան!»: 2-րդ էջին 8 տող է, ավարտ. «Ջերմ համբոյրներով քո Արտիկ, Վան, 8/II-18» և 1 տող հետգրություն. «Համբուրիր Բոբիկին ու Գիգային»: Պահպանվել է նաև ծրարը, տես՝ ԹԹԳԳ 940/58ա: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  10,8 Երկարություն (սմ)՝  8,8 թերթ՝  1 Նյութը՝  ստվար թուղթ, մանուշակագույն թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  940/58