Թռչնավաճառը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում պատկերված է տղամարդ՝ մինչև ծնկները երկարափեշ, օքրայամոխրագույն խորը ծալքերով, բարձրացված օձիքով պիջակով, բաց գույնի տաբատով, գլխին՝ փափուկ օքրայագույն, կարմրագորշ, թեթևակի ներքև թեքած գլխարկ է, որը կիսով չափ փակում է նրա կլորավուն դեմքը: Նա նկարված է խոշոր, կարճ կզակով, կիսաբաց բերանով, խոշոր, փափուկ շուրթերով և խոշոր քթով: Նա աջ ձեռքով (ծալած է արմունկի հատվածում) բարձրացնում է սև թռչնով վանդակը, իսկ ձախը՝ դրել է պիջակի գրպանը: Հետևի պլանին սալարկուղու մի հատված է, երևում են նաև ձիգ, երկթեք տանիքներով շինություններ՝ թմբուկով և գմբեթով, խաչով և աշտարակ սրաձողով: Երկնքում մի քանի գծով նկարված են թռչող թռչունները: Հեղինակ՝  Սվեշնիկով Վլադիսլավ 1926 (?)-1953 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-336