Ինչպես էր կոփվում պողպատը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ եզրով ամբողջական, շուրջգործվածքյա: Բաց մոխրագույն կազմին կարմիրով գրված է գրքի անվանումը, շագանակագույնով՝ հեղինակի անունն ու հրատարակչության անունը: Ձախ կողմում և ներքևի հատվածում թեմատիկ նկար է /շագանակագույն/՝ երկու բարձր ծառ և առաջ սուրացող հեծելազոր: Կողին կարմիրով հեղինակի անունն է, վերևում և ներքևում նախշազարդեր են: Ֆորզացին թեմատիկ նկար է՝ դեղին ֆոնին:Անվանաթերթին գրքի տվյալներն են, վերնագիրը՝ կարմիր, կենտրոնում դրոշ է պատկերված: Հեղինակ՝  Ն. Օստրովսկի Էջ՝  448 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Լայնություն (սմ)՝  14,1 Երկարություն (սմ)՝  19,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3530