Իսահակյանը պիոներների և ուսուցիչների մի խմբի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Երևանի Կոմունարների այգում, Իսահակյանի շուրջը խմբված: Առջևում կանգնածները երևում են մինչև ծնկները: Իսահակյանը կանգնած է կենտրոնում, աջ թևը վար թողած, ձեռքին՝ լայնեզր գլխարկ, ձախում՝ ծաղկեփունջ: Նկարված է գրեթե դիմացից՝ աչքերը արևից կկոցած: Հագին մուգ, սպիտակ լայն գծերով կտորից կոստյում է, Ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, փոքր - ինչ մուգ փողկապ: Մազերը՝ հետ սանրած: Հետևում՝ այգու փարթամ ծառերն են Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,8 Երկարություն (սմ)՝  11,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7171