«Լիտերատուրնայա Արմենիա» N 5

«Լիտերատուրնայա Արմենիա» N 5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին մուգ շագանակագույն տպատառեր են: «Իստորիյա լետեռատուրի» բաժնում Լ. Հարությունովի «Ռեալիզմ ի սօցիալնիյ խառակտեր» հոդվածն է, ուր նշվում է, որ բուրժուական հասարակության մերժումը եւ այլ բացասական երեւույթներ ի հայտ են գալիս այնպիսի անհատականությունների ստեղծագործություններում, ինչպիսին նաեւ Չարենցն է: Քննադատական ռեալիզմի եւ ռոմանտիզմի սինթեզը մեծն Չարենցին էր վիճակված /էջ 88/: Հաջորդում է Վ. Նորենցի «Վագրամ Ալազան» հոդվածը, ուր հեղինակը ներկայացնում է Ալազան գրողի ու մարդու բնութագիրը: 1936թ. Ալազանը Չարենցի եւ մյուս գրչակից ընկերների հետ զոհ է դարձել անձի պաշտամունքի տարիներին, կրելով աքսոր /էջ 90/: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1286 428 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5391