Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասնեւմէկերորդ տարի. 1906 N4, ապրիլ. - Թիֆլիս, 1906: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում՝ աջից, էջեր 3-ի և 5-ի վերևի լուսանցքներում, նաև վերջին էջ 63-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Թերթերը չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, բազմաթիվ կեղտաբծերով: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  63 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-32