Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Ծիրանավոր եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ներքին տեսքն է` դեպի հյուսիս-արևմուտք: Եկեղեցին կիսավեր վիճակում է, բացակայում է տանիքը: Լուսանկարի աջ կողմում շարված պատն է, որի մեջտեղի մասում առկա է պատի մեջ մտցված գերան: Ձախում երեք պատուհաններ են` երկուսը ներքևում` իրար կողքի, իսկ երրորդը` նրանց վերևում: Մեջտեղում եկեղեցու կրող հիմնական սյան պատկերն է: Սյան դիմաց եկեղեցուց պոկված քարեր և բեկորներ են թափված: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Չափս՝  16,5 x 11,5 (սմ) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 127 Բաժնեհաշվառանիշ՝  լ9/158