Լուսանկար. Ա. Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակում մամլո ասուլիսի ժամանակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձախից աջ նստած են Ա. Խաչատրյանի որդին՝ Կարենը (կիսադեմ, ակնոցներով) կինը՝ Ն. Մակարովան, Ա. Խաչատրյանը կիսադեմ, սպիտակ վերնաշապիկով, բծավոր մոխրագույն կոստյումով և սպիտակ պուտերով սև փողկապով, իր իմպրեսարիո Զարովիչը, ՄԱԿ-ի թարգմանչուհի (ռուսերեն) Ջ. Յադրոշնիկովան, ամերիկյան թերթերի լրագրողներ, ԱՄՆ-ի հայ համայնքի և ՄԱԿ-ում սովետական ներկայացուցչության այլ անդամներ: Լուսանկարն արված է ԱՄՆ-ում Խաչատրյանի հեղինակային համերգների օրերին: Հեղինակ՝  Լուսանկարիչ` Լ. Քեշիշյան Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  25.3 Երկարություն (սմ)՝  20.4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Նվիրատու՝  Լրագրող Լ. Քեշիշյանը (ԱՄՆ) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1146 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-798