Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, երկարավուն խուրջինը բաղկացած է երկու պարկաձև մասերից, գործված է սպիտակ ու սև բրդյա թելերով, հենքի թելերը սպիտակ են: Հիմքը դեղին ու սպիտակ լայնակի շերտերով գործվածք է, իսկ աչքերը գործված են երկերես կարպետի տեխնիկայով ու զարդարված սև հիմնագույնի վրա սպիտակ, իրար կպած եռանկյունների երկայնակի տեղադրված 5 զարդաշերտով: Բերաններն ամրացված են սպիտակ, ատամնավոր նախշով արված հյուսքով և ծայրերում ունեն 5-ական օղակներ: Նման օղակներ են ամրացված նաև հիմքի վրա: Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  42 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/89