Ծիսական առարկա

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Կրոնական այլ ուղղությունների պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծեսի պարագաներ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված տուֆի ուղղանկյունաձև բեկորից, նիստերը ուղիղ չեն, մի կողմը մյուսից լայն է: Ունի փոսիկներ, որոնք իրարից անջատված են միջնորմով: Մեկը փորված է քառակուսի, ոչ խորը և միջնորմի մոտ, անկյունում ունի երեք, իրար մոտ, մանր փոսիկներ: Մյուսը կլոր է, խորը , հարթ հատակով և թեք պատերով: Սրա հատակին, նախորդի երեք փոսիկների ուղղությամբ, արված է մեկ այլ բավականին խորը փոսիկ, ուր լցված է հողի ու մոխրի խառնուրդ: Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VI դդ. Նյութը՝  քար (տուֆ) Լայնություն (սմ)՝  25,5 Երկարություն (սմ)՝  37 Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1975թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6092/19 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-133