Ծիսական պատկերատախտակ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև ծիսական պատկերտախտակ է, եռամաս կառուցվածքով: Ճակատային մասը հարդարված է ոճավորված մարդկային երեք դեմքերով: Կենտրոնում համակենտրոն կիսաշրջաններից կազմված թմբիկներ են: Դրանցից ցած գալարվող օձի և ելուստաձև ռելյեֆ պատկերներ են: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. X-IX դդ. Նյութը՝  կավ Լայնություն (սմ)՝  45 Բարձրություն (սմ)՝  51 Հաստություն (սմ)՝  7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 3109/68