Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի հիմնական գույներն են կարմիրն ու կապույտը, սևը, սպիտակը: Որոշ մասերում օգտագործված են երկնագույնը, մանուշակագույնը, կաթնագույնը, դարչնագույնը: Կարպետը ունի լայնակի դասավորված 5 նեղ և 4 լայն շերտեր: Նեղ շերտերի վրա, շեղանկյունիների մեջ խաչանման նախշեր են գործվաած, իսկ լայն շերտերի վրա, վեցանկյունների մեջ կեռերով խոյեղջյուր զարդանախշեր են: Եզրային հյուսվածքները քայքայված և մաշված են: Հենքը տեղ-տեղ բաց է: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Բուրդ,բամբակ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-7683 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1788