Կիլիկիա երգարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Երաժշտական ստեղծագործություններ Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  Դասավորեց՝ Յակոբ Սարգիսեան, Կոմիտաս վարդապետի առաջաբանով, 415 երգ, մատենաշար Հայկաշէն, Ա. Շարք, տպագիր. Յ. Ասատուրեան որդիք, հրատարակություն Կիլիկիա գրավաճառանոցի-թիվ 10, տիտղոսաթերթի վերին հատվածում ձեռագիր գրված է Մ. Չրաքիան, ներքևի կենտրոնական հատվածում առկա է Պ. Պալենց անվանագրով վարդագույն կնիք: Մաշված, խունացած, գունազրկված, կազմը և էջերը ունեն ծալքերի հետքեր, ծայրերը մաշված, 429 էջին առկա է թանաքի հետք: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922թ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Էջ՝  472 Լայնություն (սմ)՝  11.9 Երկարություն (սմ)՝  15.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 355 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ 263