Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև, փայլեցրած, գնդաձև իրանով, շրթի կլոր, դուրս թեքված պսակով, շատ կարճ վզով: Ուսի վերին մասով անցնում է 1-2 թույլ ակոսագոտի և իրանի լայն մասով՝ 1 ակոսագոտի: Սրանց միջև երեք տեղում, սանրատամ դրոշմիչով տարբեր զարդեր են արված: Հատակը հարթ է: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 16.5, հատ.՝ 10 Բարձրություն (սմ)՝  20 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զեյվա /Ղըզըլ թափա/, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XV-XIV դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1961թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1236/29 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-45