Կնոջ արձանիկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կինը կանգնած է ուղիղ, ձեռքերը՝ փորին դրած: Կիսամերկ է, հագուստը ծածկում է գոտկատեղից միջև ծնկները, ստինքները բաց են: Դեմքն ունի խաղաղ արտահայտություն, շուրթերը հաստ են, դուրս ցցված, քիթը՝ լայն, աչքերը նեղ են ու երկար: Ականջից կախված են երկար զարդեր, որոնք հասնում են մինչև ուսերը: Հետնամասում քանդակն ամբողջությամբ հարթ է: Արձանիկն ամրացված է եռանկյունաձև բարձր պատվանդանին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70-ական թթ. Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  47 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/11 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11