Կնոջ արձանիկ-կուռք

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պտղաբերության աստվածուհու արձանիկ է: Նստած է, հայացքը դեպի վեր հառած, գլուխը փոքր է, դեմքը` օվալաձև: Կարճ պարանոցի շուրջ ոլորուն մանյակ է: Ուսերն ու թիկունքը ծածկող թիկնոցը եզրագծված է ակոսներով և հատիկաձև զարդանախշերով: Հայտնաբերման վայրը՝  Մեծամոր, Արմավիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. XIII-XII դդ. Նյութը՝  թրծակավ Լայնություն (սմ)՝  9 Բարձրություն (սմ)՝  15,5 Հաստություն (սմ)՝  9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 2233/84