Հ. Ճանիկյան «Հնությունք Ակնայ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն խունացած բարակ կազմով գիրք է, միջին չափսերի: Կազմը և ճարմանդը քրքրված են ու ճաքճքված: Կազմի ներսի ձախ կողմի անկյունը պատռված է, եզրերը գալարված և քայքայված : Էջակապերը քանդված են, ուստի թերթերը քանդված վիճակում են: Գրքի բովանդակությունը Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն և Արաբկիր քաղաքների և շրջակա գյուղերի վերաբերյալ աշխարհագրական, պատմական, ազգագրական, բանահյուսական տեղեկություններն են: Գրքի շատ էջերին կան ընդգծումներ: Կազմի ներսի և վերջի երեսներին տպված են Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության տպագրած գրքերի անունները: Բաղկացած է 504 էջից: Հեղինակ՝  Հարություն Ճանիկյան Էջ՝  504 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Չափս՝  16 * 24 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  23