Հագուստի ասեղնագործ մաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է բամբակյա վարդագույն անկանոն ոճավորված ուղղանկյունաձև կտորից : Վերևի հատվածում բութ անկյուն ձևով կտրված է և ամրացրած ասեղնագործ նեղ ժանյակ: Կտրվածքի երկայնքով նեղ թելքաշով արված ուղիղ ու աստիճանաձև զարդագոտի: Զարդագոտու մեջ թելքաշ տեխնիկայով ասեղնագործված են երեք հատ ութաթև աստղանախշեր, որոնց մեջ կան ութաթերթ ծաղիկներ: Լայնություն (սմ)՝  21.5 Երկարություն (սմ)՝  28 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/18 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085