Հուշանվեր

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Հարդարման զարդամասեր (գիպս, փայտ, մետաղ, ապակի) Թանգարան՝  Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հուշանվեր Ղևոնդ Հովհաննիսյանի կողմից Սպարապետի 40 ամյակի առթիվ:Հուշանվերը հավկիթաձև է` բարձր պատվանդանի վրա:Երեսակողմին Վարդանանց պատերազմի խորհրդանշական պատկերն է: Առաջին պլանում մարտական կանչով կռվի մեջ նետվող Սպարապետ Վարդան Մամիկոնյաննէ ` ձիու վրա, սուրը վեր բարձրացրած: Նրա գլխին երկնային հրեշտակը իջեցնում է անմահության պսակ, թիկնակողմին Սբ Մեսրոպ Մաշտոցն է` հայոց այբուբենով:Ավելի վեր ազատական պայքարի հերոսների մեդալիոններն են: Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  38 Նյութը՝  փայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  իրային