Հրավիրատոմս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն է, երկփեղկ: Դիմերեսին տղարամարդու դիմանկար է, պրոֆիլից, աջ անկյունում ունի գրություն՝ 1917 MS: Ներսում՝ձախ և աջ փեղկերին հայերեն և ռուսերեն լեզուներով Հայկ. ՍՍՌ Կուլտուրայի Մինիստրության և Հայաստանի Պետական Պատկերասրահի կազմակերպած չեխ ժողովրդական նկարիչ Մաքս Շվաբինսկու գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման հրավերն է, որը տեղի է ունենալու 1959թ. հոկտեմբերի 25-ին: Դարձերեսին գրված է՝ 2 անձի համար, ՎՖ 07615. Պատվեր 2186: Տիրաժ 700: Գլխհրատի N1 տպարան: Երևան: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1959թ. Լայնություն (սմ)՝  10.3 Բարձրություն (սմ)՝  14.1 Նվիրատու՝  Էմմա Հայկոյի Սավզյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5681/7 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-139