Հրավիրատոմս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, դիմերեսին պատկերված են իրար ետևից քայլող երաժիշտներ, ստորին աջ անկյունում գրված է ‹‹Հրավեր հարսանյաց››: Այն ուղղված է Լ.Բարսեղյանին, որով նրան հրավիրում են մասնակցելու 1984թ. մարտի 17-ին կայանալիք՝ Մելանյայի և Գառնիկի հարսանյաց հանդեսին: Դարձերեսին հայերեն տպատառ գրված է՝ ‹‹Հայկ.ՍՍՀ ՏԱՄ ‹‹Ավանգարդ›› Արտադրական միավորում Երևան, Արին-բերդ 15: Տիրաժ 300000 Պատ. 114: Գինը 15 կոպ.›› Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Լայնություն (սմ)՝  15 Բարձրություն (սմ)՝  8.7 Նվիրատու՝  Լավրենտի Աշոտի Բարսեղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4857/4 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-126