ձայնագրություն__«Ե. Չարենցի Գեղամ եղբոր դուստր Վալենտինա Ռուկավիշնիկովա- Սողոմոնյանի հուշը Ե. Չարենց

ձայնագրություն__«Ե. Չարենցի Գեղամ եղբոր դուստր Վալենտինա Ռուկավիշնիկովա- Սողոմոնյանի հուշը Ե. Չարենց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վալենտինա Սողոմոնյանի թարգմանված ձայնագրությունը հրատարակված է բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Հուշեր Չարենցի հետ» գրքում:էջ`23.: ՉՏԹ տնօրեն Նվարդ Բաղդասարյանը ձայնագրությունը կատարել է տուն-թանգարանի հմնադրման տարիներին` հավաքչական աշխատանքների ընթացքում: Ձայնագրել է Լեննգրադում: Ձայնագրությունում Վալենտինա Սողոմոնյան- Ռուկավիշնիկովան հիշում է ու պատմում է որոշ փաստերի ու փաստաթղթերի մասին, քանզի ինքն է եղել այդ փաստաթղթերի ոչնչացման մեղավորը: Լուսանկարներից մեկում նա ճանաչել է Գորկուն ու Չարենցին` այգում, երկար, անընդմեջ աստիճանների վրա կանգնած: Ժամանակին հայրը` Գեղամը, բացատրել է, որ լուսանկարը Չարենցը ուղարկել է Կապրիից: հետո ավելացնում է, երբ գերմանացիները քաղաքը պետք է գրավեին, տունը մնացել են ինքը եւ հորաքույր Աշխենը, որը մանկուց կույր էր: Վալենտինան մի գիշերվա ընթացքում բոլոր փաստաթղթերն ու լուսանկարներն այրել է` թշնամու ձեռքը չընկնելու համար: Այրած լուսանկարների մեջ է եղել նաեւ ընտանեկան խմբանկարը, ուր ներկա են եղել տատիկը, պապիկը եւ շատ երեխաներ: ՀՖ313 (423), 314 (424), 315 (425) գույքահամարների ձայնագրություններն արված են մեկ ձայներիզի վրա: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  425 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 315