Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Լայն, մոխրագույն, դեղին առափի մի մաս է՝աջ մասից անջատված լայն մոխրագույն, մանուշակագույն, երկնագույն ծառուղիներով, մերկ հաստաբուն մոխրագույն, կանաչ, շագանակագույն ծառերով: Ձախից՝ առաջին պլանում, երկու ֆիգուր է՝ տղամարդու՝ կապույտ, սև հագուստով և աղջկա՝դեղին շրջազգեստով և սև բլուզով: Աջից, ծառերի հետևում, անցորդների ֆիգուրներ են սև, կարմիր, սպիտակ հագուստներով, կանգնած և նստած մոխրաշագանակագույն նստարանին: Հետևի պլանում կապույտ, փիրուզագույն ծովի նեղ հատվածի և ամպամած մոխրագույն, կանաչ, երկնագույն երկնքի ֆոնին՝ ձախից բարակ մոխրագույն, կանաչ արմավենի է, կենտրոնում և աջում չորս օքրայագույն, շագանակագույն միահարկանի և բազմահարկ շենքեր են մանուշակաշագանակագույն, թեք տանիքներով, նեղ պատուհաններով: Ընդհանրացված գիր:
Հեղինակ՝ Ռոբերտ Ռաֆաիլովիչ Ֆալկ (1886-1958)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-191