Մեդալ՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկրի՝ շնորհված Ա.Խաչատրյանին 1965թվականին «Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա » ստեղծագործության համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մեդալը կախված է հասարակ թիթեղից՝ պատված կապույտ զոլերով ռիպսե կարմիր ժապավենով:Մեդալի դիմերեսին դրոշմված են դափնու ճյուղ և Արարատ լեռը, դարձերեսին՝ «ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր»: Նյութը՝  մետաղ, ռիպս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 թ. Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  385 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 171